«Վաշինգթոնը Թեհրանին է փոխանցել հակամարտությունը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր»․ #NYT

«Վաշինգթոնը Թեհրանին է փոխանցել հակամարտությունը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր»․ #NYT

ԱՄՆ-ն Պակիստանի միջոցով Իրանին է փոխանցել հակամարտությունը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր, հաղորդում է New York Times-ը՝ հղում կատարելով անանուն պաշտոնյաների։

«Դա արտացոլում է Թրամփի վարչակազմի ձգտումը՝ գտնել հակամարտությունից դուրս գալու ելք»,- նշվում է հրապարակման մեջ։

Ծրագիրը վերաբերում է անվտանգության հիմնական հարցերին՝ ներառյալ Իրանի հրթիռային և միջուկային ծրագրերը։ Առանձին կետով նախատեսվում է նաև ծովային ուղիների անվտանգության վերականգնումը, հատկապես Հորմուզի նեղուցում, որի արգելափակումը հանգեցրել է էներգակիրների մատակարարումների խափանումների և նավթի ու գազի համաշխարհային գների կտրուկ աճի։

Leave a Comment