ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ կրկին ընդլայնվել է աջակցող միջոցների ցանկը։
«Ապրիլի 1-ից 10 հազար դրամով կբարձրանան հաշմանդամություն ունեցող քաղաքացիների նպաստները։ Հազարավոր քաղաքացիներ ստանում են աջակցող միջոցներ և դրանց ցանկը տարեցտարի ընդլայնվում է։ Այս տարի նույնպես այդ ցանկը ընդլայնվել է և դրանցից կարևորներից մեկը տակդիրներն են, որոնք անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին։ Դա մեծ ֆինանսական բեռ էր նրանց և նրանց ընտանիքների համար։ Այն քաղաքացիները, որոնց անհատական ծրագրով ցուցված են տակդիրեր, կարող են ստանալ հավաստագրված կազմակերպություններից, ամսական 120 հատ՝ 36 հազար դրամի չափով, ինչը էական թեթևացում կլինի նրանց և ընտանիքների համար»,- ասել է նախարարը։
