Ուկրաինան 400 անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ռուսաստանի ուղղությամբ


Միջազգային


Գիշերը մոտ 400 հարձակողական անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Ռուսաստանի շրջանների վրա։

Մոնիթորինգի ռեսուրսների տվյալներով՝ Ռուսաստանի ամենամեծ նավթային տերմինալը Ուստ-Լուգա նավահանգստում այրվում է։ Ռուսաստանը այն օգտագործում է նավթամթերք արտասահմանյան շուկաներ մատակարարելու համար։

Լենինգրադի մարզի Վիբորգ քաղաքում շենք է հրդեհվել, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության (ԱԴԾ) գրասենյակից ընդամենը 30 մետր հեռավորության վրա։

Տեղում խոշոր հրդեհ է բռնկվել։ Զոհերի և վիրավորների մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան:


Leave a Comment