ԱՄՆ-ը Իրանին է փոխանցել խաղաղության 15 կետանոց ծրագիր. New York Times

ԱՄՆ-ը Իրանին է փոխանցել խաղաղության 15 կետանոց ծրագիր. New York Times

New York Times-ը գրում է, որ ԱՄՆ-ը Իրանին փոխանցել է 15 կետից բաղկացած ծրագիր՝ Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցման նպատակով։

Հղում անելով իր աղբյուրներին, լրատվամիջոցը գրում է, որ ծրագիրը փոխանցվել է Պակիստանի միջոցով։ Այն վերաբերում է անվտանգության հիմնական հարցերին, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրին և ծովային ուղիների անվտանգության վերականգնմանը։

Սակայն չի հստակեցվում, թե արդյոք Թեհրանը պատրաստ է այն ընդունել որպես բանակցությունների հիմք։ Բացի այդ, դեռևս անհայտ է, թե արդյոք Իսրայելը, որը Միացյալ Նահանգների հետ համատեղ հարվածներ է հասցնում Իրանին, աջակցում է ներկայացված առաջարկին։

Axios-ը հայտնում է, որ իրանական պաշտոնյաները իբր հայտարարել են միջնորդներին, որ չեն վստահում Վաշինգտոնին՝ անցյալի փորձի պատճառով։ Բացի այդ, իրանցիները այժմ նախընտրում են երկխոսություն վարել փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ և հայտնել են, որ չեն ցանկանում աշխատել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ, պնդում է CNN-ը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment