Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում մարտի 25-28-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ, մարտի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 13-16 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 25-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով։

Երևանում մարտի 25-28-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment