Ամեն ինչ լավ է

Ամեն ինչ լավ է

20.03.2026 | 21:59

Հիշեք Իմ խոսքը, որ ասացի աշակերտներիս.

«Այս տեսակ դևը դուրս է գալիս միայն աղոթքով ու պահքով»:

Կարո՞ղ եք քայլել այն ճանապարհով, որով Ես քայլեցի: Կարո՞ղ եք խմել Իմ բաժակը:

«Ամեն ինչ լավ է»:

Միշտ ասեք ու կրկնեք` ամեն ինչ լավ է:

Ճանապարհը գուցե և երկար թվա, բայց իմացեք, որ մի մատնաչափ իսկ չի անցնի չափից:

Ես` ձեր Տերը, ոչ միայն ձեր ճանապարհի ուղեկիցն եմ, այլ նաև Ես եմ ծրագրել ձեր անցնելիք ճամփան:

Այդ ճանապարհին անասելի ուրախություններ են սպասվում ձեզ:

ՈՒրեմն քաջություն, քաջություն և դարձյալ քաջություն:

Մեկնաբանություններ

Leave a Comment