Բայց եթե այդպես է, ապա ինչպե՞ս էր նախկին բոլոր իշխանություններին հաջողվել խոսել և՛ Վանի, Արարատի ու Դադիվանքի հայկականության մասին, և՛ թուրքերին չոքեցնել: Եթե ճշմարտության մասին խոսելը պատերազմ է ենթադրում, ինչո՞ւ տասնամյակներ ի վեր թուրքերը ռիսկ չէին անում պատերազմ սկսել: Հիմա Էրդողանը կանգնում ու ասում է, որ Ալթայն իրենց ցեղի հայրենիքն է, ՌԴ-ն պատերազմ սկսո՞ւմ է: Չի սկսում, քանի որ Էրդողանն ընդամենը ճշմարտությունն է ասում՝ չթաքցնելով որ ոպես էթնոս իրենք այս տարածաշրջանի հետ կապ ունեն ընդամենը մի 1000 տարի: Հետևաբար՝ պատերազմները չեն ծագում այն պատճառով, որ մի կողմը պատմական իրողությունները խեղաթյուրելու կամ իր ինքնությունն ուրանալու փոխարեն ճշմարտությունն է ասում ու աշխարհին այդ մասին պատմում: Պատերազմները ծագում են այն ժամանակ, երբ հակառակորդը, գնահատելով իր շանսերը, դրանք բարձր է համարում, երբ դիմացինը մի շարք սխալներ է գործում, իսկ կոնկրետ Նիկոլը՝ մահացու սխալներ՝ բանակցային պրոցեսը տապալելուց ու 2019-ի առաջարկությունը չընդունելուց՝ անընդմեջ Իլհամի կոշիկները լիզելն ու կզելը:
Բայց իրականում սխալ է կարծելը, թե 2020-ի պատերազմը Նիկոլի սխալների պատճառով է տեղի ունեցել. Նիկոլն ինքն է խոստովանել, որ չի կանխել պատերազմը կամ այն կեսից չի կանգնեցրել, որպեսզի ազատվի ռուսական թոկից, ինչը նշանակում է, որ ոչ թե սխալ է տեղի ունեցել, այլ կանխամտածված պարտության է մեզ Նիկոլը տարել, ինչը ենթադրում է քրեական պատասխանատվություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: