Երևանում բախվել են Tesla-ն, Toyota-ն և Opel-ը. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ, մյուսը վարորդական վկայական չի ունեցել



Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:35-ի սահմաններում Տիգրան Մեծի 4 հասցեի մոտ բախվել են «Tesla», «Toyota» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։


Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։


Կայքի տեղեկություններով՝ «Opel»-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Մհեր Բ.-ն, ով վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, «Tesla»-ն վարել է Երևանի բնակիչ 31-ամյա Արթուր Հ.-ն, ով գտնվել է ոչ սթափ վիճակում, իսկ «Toyota»-ն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Տիգրան Բ.-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment