«Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած 30-ամյա տղամարդուն իրավապահները դեռ չեն գտել



News.am-ը գրում է.


«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից նախօրեին փախուստի դիմած 30-ամյա տղամարդուն իրավապահները դեռ չեն հայտնաբերել։

ՆԳՆ-ից այսօր՝ մարտի 23-ին, NEWS.am-ին մասնավորապես հայտնեցին․

«Քրեակատարողական ծառայությունից հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, այս պահին գործընկերների հետ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝  նշված անձին հայտնաբերելու ուղղությամբ»։

Հիշեցնենք , որ երեկ՝ մարտի 22-ին, առավոտյան ժամը 7-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ նկատել էին, որ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող (գործող իրավակարգավորումների համաձայն` նշված պայմաններում դատապարտյալը պահվում է առանց պահակախմբի), 1995թ. ծնված դատապարտյալը բացակայում է կացարանից։

Ավելի ուշ հայտնի դարձավ , որ որոնվող դատապարտյալը Վայոց ձորի մարզի բնակիչ, 30-ամյա Միքայել Մուրադյանն է, ով դատապարտվել է ՀՀ քր. օր.-ի 194-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այս տարվա փետրվարի 18-ից գտնվում էր Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment