Հայաստանը կարևոր է Չինաստանից դեպի Եվրոպա լոգիստիկ ուղի ստեղծելու համար․ Կարապետյան

Հայաստանը շատ կարևոր է կարճաժամկետ լոգիստիկ ուղի ստեղծելու համար՝ Չինաստանից դեպի Եվրոպա և Եվրոպայից դեպի Չինաստան, ամերկացի գործարար և բլոգեր Մարիո Նավֆալի հետ հարցազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը Չինաստանից դեպի Եվրոպա ամենակարճ ճանապարհն է ցամաքով, որը խուսափում է պատերազմի պատճառով վտանգված հարավային և հյուսիսային լոգիստիկ ուղիներից։

Կարապետյանի նշել է, որ Հայաստանը նաև Հարավային Կովկասում բուֆեր է Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի դաշնության միջև։

Հարցազրույցում Կարապետյանը հայտնել էր ընտրություններին ընդառաջ «Ուժեղ Հայաստանի» նկատմամբ իշխանությունների կողմից ճնշման հնարավոր աճի մասին։

Leave a Comment