Ալենը գիտի՝ ինչպես պետք է Նիկոլին «ոռ մտնել»



Լրագրողների հետ զրոււյցում ազատ խոսքի թշնամի Սիմոնյան Ալենը հաթաթա է տվել մարդկանց ու հորդորել «Արցախ» բառն այլևս չարտաբերել: «Ինչո՞ւ եք Արցախ ասում, ուզում եմ հասկանալ, հետաքրքիր է»,-հարց է բարձրարցել Ալենը, իսկ  դիտարկմանը, որ ինքն էլ է ժամանակին Արցախ ասել, նա արձագանքել է՝ սխալ էի անում: «Այդ դեպքում, ես ձեզ խնդրում եմ, վատ մի զգացեք, որ ինչ-որ երկրում, ինչ-որ մարդ կարող է ՀՀ-ի Երևանին ասել Էրիվան»,-նշել է նա և հավելել՝ Ղարաբաղն Ադրբեջանինն է:


Այս դեպքում խոսքերն իսկապես ավելորդ են, քանի որ առանց նորմատիվ լեքսիկոնը խախտելու Ալենի այս հայտարարությունն ուղղակի անհնար է մեկնաբանել, գնահատական տալ սրան կամ վերլուծել: Ալենի այս հայտարարության մասին ուղղակի պետք է հնարավորինս շատ մարդ իմանա, նրա այս խայտառակ պահվածքի մասին պետք է ողջ հայ ժողովուդը տեղեկանա, տեղեկանա,որ հետևություններ անի, որ երբ ժամը գա՝ քվեախցում արտահայտելու քաղաքացիական կեցվածք, մարդիկ հիշեն այս խոսքերն ու գրողի ծոցն ուղարկեն ՔՊ-ին՝ ուժ, որ ի սկզբանե ներկայանում էր որպես հայրենասեր, սակայն պարզվեց՝ գառան մորթու տակ թաքնված գայլեր են ու աղվեսներ:


Ալենը ուղղակի որոշել է Նիկոլին իր հավատարմությունն ապացուցել, իսկ հայտնի է, որ դրա համար շատ բան պետք չէ. պետք է ընդամենն Իլհամի ազգային շահերը սպասարկել՝ թեկուզ հայհոյվելու, թեկուզ անիծվելու, թեկուզ թուքումուր ուտելու գնով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment