Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Ուկրաինան չի միանա ԵՄ-ին մինչև 2027 թվականը



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ուկրաինան չի կարողանա միանալ Եվրամիությանը մինչև 2027 թվականը։ Այս մասին Բրյուսելում կայացած համաժողովում հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։

«Կարծում եմ՝ բոլորը հասկանում են, որ Ուկրաինան չի կարողանա միանալ ԵՄ-ին մինչև 2027 թվականի հունվարի 1-ը», – ասել է նա։

Եվրահանձնաժողովը նախկինում բազմիցս հայտարարել է, որ անհնար է նախապես որևէ ամսաթիվ սահմանել Ուկրաինայի անդամակցության համար՝ չնայած Կիևի պահանջներին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment