Նիկոլը հենց այս պատճառով է արցախցիներին ատում



Հարցին՝ չե՞ք կարծում, որ Նիկոլի՝ մետրոյում ցուցաբերած վարքի պատճառով արցախցների շրջանում վարկաբեկվեց ողջ ՔՊ-ն, քանի որ արցախցիներին է՛լ ավելի պարզ դարձավ, թե ինչ է շնչում իրենց նկատմաբ, կամ արդյոք Նիկոլի ներողությունը կարո՞ղ է իրավճակը շտկել, ՔՊ-ական Հակոբյա Հասոն պատասխանել է՝ասելով.«Կփոխի, թե՝ ոչ, կտեսնենք արդեն ընտրությունների օրը, բայց վերաբերմունքը նրանց հանդեպ դրսևորվում է արած գործերով»:

Ո՞ր գորևծերով, Պրահայում Արցախը որպես Ադրբեջան հռչակե՞լը, թե՞ պատերազմը գոնե կեսից չդադարեցնելը… Հասոն ու նրա թիմակիցները, իհարկե, մանթրաժից մեռնում են, քանի որ շեֆը փաստացի բոլորին «քցել է». Նիկոլի վերարտադրությունը առավելապես պետք է հենց հասոյատիպ արարածներին, որոնց համար Նիկոլն ուղղակի գտածո է. նրա շնորհիվ են այսօր պատգամավորներ, նախարարներ, ավագանու անդամներ և այլն: Բայց արի ու տես՝ շեֆը, որ այլևս չի կարողանում ինքն իրեն զսպել, չխայտառակվել ,արեց մի բան, որի տակից չի կարողանալու դուրս գալ ողջ ՔՊ-ական թիմը. մետրոյում տեղի ունեցածն ուղղված էր ոչ միայն արցախցիների, այլ ողջ հայ ժողովրդի դեմ, քանի որ Նիկոլի պայքարը ոչ միայն Արցախի, այլև իրական՝ շատ ավելի լայն սահմաններով Հայաստանի դեմ է, ու հենց դրանից էլ արցախցիների հանդեպ ատելությունն է բխում, քանի որ նրանց գոյությունն ուղղակի պարտադրում է 29000-ով չբավարարվել ու Հայկական հարցը փակված չհամարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment