Լիբանանը վտարում է Իրանի դեսպանին

Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիին հայտարարել է անցանկալի անձ։ Այս մասին ասվում է Լիբանանի արտաքին գործերի նախարարության կողմից X-ում տարածված հայտարարության մեջ։

«Լիբանանի պետությունը հետ է կանչում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիի թեկնածության հաստատումը և նրան հայտարարում է անցանկալի անձ», – ասվում է հայտարարության մեջ։

Իրանի դեսպանը պետք է լքի Բեյրութը ոչ ուշ, քան մարտի 29-ը։

Լիբանանը նաև հետ է կանչել Իրանում իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ հղում անելով «Թեհրանի կողմից դիվանագիտական ​​նորմերի խախտումներին»։

Leave a Comment