Կադաստրի կոմիտեում քննարկվել են առաջիկա անելիքները․ Սուրեն Թովմասյանը հանձնարարականներ է տվել

Կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկել է առաջիկա անելիքները, տվել հանձնարարականներ: Այս մասին հայտնել են կոմիտեից։

Առաջիկայում կոմիտեի ղեկավարի մասնակցությամբ կկազմակերպվի քննարկում՝ գնահատման որակավորման քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին ՀՀ Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ:

«Պատասխանատուներին հանձնարարական տրվեց ներկայացնել վերլուծական տեղեկատվություն Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման աշխատանքներում անշարժ գույքի հասցեների մասով առկա խնդիրների և խոչընդոտների վերաբերյալ:

Հանձնարարվեց ներկայացնել տեղեկատվություն՝ ինքնակամ կառույցների հաշվառման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ Կ. Գրիգորյանին հանձնարարվեց Գեոմատիկայի կենտրոնի հետ համատեղ աշխատանքի արդյունքում ներկայացնել առաջարկություններ գրանցման գործընթացում սխալների հայտնաբերման գործիքի ներդրման վերաբերյալ:

Շարունակվում են թվային համակարգի ներդրման աշխատանքները, որոնք հնարավորություն կտան անշարժ գույքի վրա դրվող և հանվող սահմանափակումները ինքնաշխատ դարձնելու»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Leave a Comment