
Արուսը խոսում է այնպես, ասես 44-օրյայում պարտությունն ու դրան հաջորդած Արցախում էթնիկ զտումը տեղի է ունեցել ոչ թե Նիկոլի, այլ ասենք ՀՀԿ-ի իշխանության օրոք: Այն «չարժանապատվությունը» կամ «չխաղաղությունը», որի մասին խոսել է Արուսը, իրականում գեներացվել է ՔՊ-ի իշխանության օրոք ու բացառապես Նիկոլի վարած արտաքին ու ներքին քաղաքականության հետևանքով. ո՞վ փչացրեց հարաբերությունները ՌԴ-ի հետ, ո՞վ մերժեց 2019-ի առաջարկությունը, ո՞վ Արցախը որպես Ադրբեջան հռչակեց՝ փաստացի տորպեդահարելով ամբողջ դիվանագիտական գործընթացը՝ զորյացնելով ամբողջ բանակցային ժառանգությունը, ո՞վ «ռուսական թոկից» մեզ փրկելու համար գոնե կեսից չկանգնեցրեց պատերազմը, ո՞վ Պրահայում Արցախը ճանաչեց՝ Ադրբեջան, ո՞վ օգնեց Իլհամին մարսել էթնիկ զտումը և ով է այսօր կառուցում «Արևմտյան Ադրբեջանը», Մաուգլի՞ն…
Նախանիկոլական հայաստանն ուներ և՛ արժանապատվութուն, և՛ ամուր խաղաղություն, և՛ նորմալ պետության համար անհրաժեշտ ամեն ինչ, ուղղակի ստեղծվեց աշխարհաքաղաքական մի այնպիսի իրավիճակ, երբ աշխարհի տերերին այլևս ուժեղ Հայաստան պետք չեղավ, պետք եղավ Նիկոլը, որ պետք է հանձներ երկիրը:
Բայց գիտե՞ք՝ ամենացավալին որն է, այն, որ արուսների նմանբովանդակ դուրստվոցիներին դեռ հավատացողներ կան, ընդ որում՝ ոչ քիչ թվով, ինչը գոյաբանական բնույթի հարցեր է առաջացնում՝ ներկայիս հասարակության որակի հետ կապված:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: