ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին վարչապետի հայտարարությունը

Երկու օրակարգ կա այսօր հայաստանյան քաղաքական դաշտում․ մեկը խաղաղությունն է, մեկը պատերազմը, ասել է ԱԺ նախագահը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին վարչապետի հայտարարությունը


ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Երկու օրակարգ կա այսօր հայաստանյան քաղաքական դաշտում․ մեկը խաղաղությունն է, մեկը պատերազմը։ Մեկը ինչ-որ պահանջներ ունի հարևանների նկատմամբ, մյուսը տարածաշրջանում խաղաղություն հաստատելն է։


Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին՝ վարչապետի կողմից արված հայտարարությունները։


«Օրակարգի, քաղաքական տեսլականի, քաղաքական դիրքորոշման մասին է խոսքը։ Եթե դուք դա կենտրոնացնում եք Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ, ապա այո՛, թող դա լինի այդպես, և Նիկոլ Փաշինյանը թող համարվի խաղաղության խորհրդանիշ։ Ես դրան ընդհանրապես դեմ չեմ», – ասել է Սիմոնյանը։


Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չընտրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ապա սեպտեմբերին պարտերազմ կլինի ԱԺ նախագահը նշել է, որ քաղաքական գործիչները նաև կարողանում են քաղաքական վերլուծություններ անել և վարչապետը՝ որպես առաջին քաղաքական գործիչներից մեկը ՀՀ-ում, ունի դրա իրավունքը։


Ավելի վաղ Փաշինյանը սոցցանցի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է, որ Քոչարյանի, Կարապետյանի և Ծառուկյանի ղեկավարած ուժերը որդեգրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերանայելու քաղաքականություն:


«Սա նշանակում է, որ նրանք գնում են պատերազմի դուռը բացելու ճանապարհով»,-գրել էր նա։


 


Leave a Comment