Գազի գերլիցքավորում․ տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության • Tribune.am

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏԻ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում։

Իրականացված ստուգման արդյունքում լցակայանում արձանագրվել է հեղուկացված ածխաջրածնային գազի գերլիցքավորման դեպք։

Հայտնաբերված խախտման հետևանքով իրականացվել է լցակայանի չափման միջոցի կապարակնքում՝ մինչև խախտման վերացումը։

Տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Leave a Comment