Ում է պատկանում 3563 կարատանոց մանուշակագույն աստղային շափյուղան

Ում է պատկանում  3563 կարատանոց մանուշակագույն աստղային շափյուղան

Շրի Լանկայում ներկայացվել է հազվագյուտ մանուշակագույն աստղային շափյուղա, որը համարվում է իր տեսակի մեջ ամենամեծը։ Շաբաթ օրը երկրի մայրաքաղաքում՝ Կոլոմբոյում, սեփականատերերը ցուցադրել են 3563 կարատ կշռող մանուշակագույն աստղային շափյուղան։ Թանկարժեք քարը գնահատվում է առնվազն 300 միլիոն դոլար, և դրա տերերը պատրաստ են այն վաճառել։

Կլոր թանկարժեք քարը ստացել է «Star of Pure Land» անվանումը։ Խորհրդատու գեմոլոգ Ashan Amarasinghe-ի խոսքով՝ սա աշխարհի ամենամեծ փաստագրված մանուշակագույն բնական աստղային շափյուղան է։ Նրա խոսքով՝ քարը առանձնանում է հստակ արտահայտված աստղաձև երևույթով՝ այսպես կոչված աստերիզմով, որն ունի վեց ճառագայթ։ Մասնագետի խոսքով՝ հենց այդ առանձնահատկությունն է այն դարձնում բացառիկ այլ քարերի համեմատ։

Արդեն հղկված այս թանկարժեք քարը պատկանում է «Star of Pure Land Team» խմբին, որի անդամները անվտանգության նկատառումներով չեն ցանկանում հրապարակել իրենց անունները։ Սեփականատերերից մեկի խոսքով՝ քարը հայտնաբերվել է 2023 թվականին Ռանտապուրա քաղաքի մոտ գտնվող հանքավայրում։ Այդ քաղաքը հաճախ անվանում են «թանկարժեք քարերի քաղաք»։ Միջազգային գնահատողների հաշվարկներով՝ այս եզակի շափյուղայի արժեքը կարող է կազմել մոտ 300-400 միլիոն դոլար։ Շրի Լանկայի շափյուղաները աշխարհում հայտնի են իրենց յուրահատուկ գույնով, բարձր թափանցիկությամբ և փայլով, ինչն էլ դրանք դարձնում է չափազանց պահանջված միջազգային շուկայում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment