Ի մասնավորի՝
- սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ ապահովվի պատշաճ մաքրում և ախտահանում, բացառվեն կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների ներթափանցումը և բորբոսների առաջացումը.
- հատակները, պատերը, դռները և առաստաղը չեն ունեցել հարթ և նորոգ մակերեսներ, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ախտահանվող նյութերից, չի կանխարգելվել կեղտի կուտակման, գոլորշու խտացման, անցանկալի բորբոսների առաջացման և մասնիկների թափվելու հնարավորությունը.
- սննդամթերքի հետ շփվող աշխատանքային մակերևույթները և սարքավորումները չեն պահվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել և ախտահանվել.
- չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան և առանձին սանհանգույց:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերահսկող կառույցը սահմանել է վերջնաժամկետ: