Իրանը պատրաստ է համաձայնության, բանակցությունները շարունակվում են. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է բանակցային գործընթացը Իրանի հետ՝ ընդգծելով, որ իրանական կողմը մեծ պատրաստակամություն է ցուցաբերում համաձայնության հասնելու համար։

Նա նշել է, որ Իրանում ներկայումս հստակ չէ, թե ով է ներկայացնում ղեկավարությունը, սակայն, իր խոսքով, ամերիկյան կողմը շփվում է համապատասխան անձանց հետ։ Թրամփը հավելել է, որ Իրանը մեծապես շահագրգռված է գործարքի կնքմամբ, և այդ հետաքրքրությունը բավական բարձր է։

Leave a Comment