Խոշոր ավտովթար՝ Լոռիում․ թունելում մեքենաներ են բախվել, կա տուժած

Թունելում մեքենաների բախման հետևանքով կա վիրավոր

Խոշոր ավտովթար՝ Լոռիում․ թունելում մեքենաներ են բախվել, կա տուժած


ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։


Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 17։40-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի երկրորդ թունելում բախվել են «Nissan Sentra» մակնիշի և «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում։


Վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։


Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վաչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։


Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։                                                   


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Leave a Comment