«Մարմինս փշաքաղվեց», «ծնող կոչվելու իրավունք չունեն»․ քաղաքացիները՝ երեխայի սպանության մասին

Մարտի 16-ին Արարատի մարզից «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մանկահասակ տղա երեխա․ հայ հասարակության քննարկման և ուշադրության առանցքում դեռ նախորդ շաբաթվանից շարունակում էր մնալ հենց այս դեպքը։

Երեխային, ըստ իրավապահների նախնական վարկածի, ծեծել էր խորթ մայրը։ Նա 2 ամսով կալանավորվել էր, Armenia todayտեղեկացել էր ՀՀ գլխավոր դատախազությունից։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի տեղեկացմամբ՝ գործում որպես մեղադրյալ ներգրավվել է նաև երեխայի հայրը։ Ի պատասխան մեր խմբագրության հարցին՝ նախարարը չէր բացառել ընտանիքի մյուս անդամներին ևս մեղադրանք առաջադրելու հնարավորությունը։

Ամբողջ ընթացքում երեխան գտնվել է վերակենդանացման բաժանմունքում։ Ի սկզբանե՝ բժիշկները երեխայի վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր և պայքարել նրա կյանքի համար։ Մարտի 21-ին երեխան մահացել էր․ այս մասին Armenia Todayտեղեկացել է բուժհաստատությունից։

Այս դեպքի մասին Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանում՝ հասկանալու համար,  արդյոք քաղաքացիները դեպքը բռնությո՞ւն են համարում, ո՞ւմ են մեղադրում և նման դեպքերը նվազեցնելու համար ի՞նչ օրենսդրական փոփոխությունների կարիք են տեսնում։

Առանց բացառության՝ հարցված բոլոր քաղաքացիները դեպքը բռություն են համարել։ Նրանցից ոմանք կատարվածի համար բացառապես մեղադրել են ընտանիքին, մասնավորապես՝ ծնողներին և խորթ մորը։

«Ծնողներն են մեղավոր, բայց այլ ավելի շատ՝ հայրը,  որ տեր չի կանգնել իր զավակին»,- այսպես է ասել քաղաքացիներից մեկը։

Որոշ քաղաքացիներ էլ կատարվածի համար մեղադրել են պատկան մարմիններին՝ սոցիալական ծառայություններին, համայնքային պատասխանատուներին և  ոստիկանությանը։

«Համայնքում բոլորն իմանում են, որ կա նման ընտանիք, իսկ եթե նման խնդիր կա, ուրեմն պետք է համայնքի ղեկավարը կամ համապատասխան մարմինները կարողանան ժամանակին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, որպեսզի գործը դրան չհասնի»,- ասել է քաղաքացին։

Ոմանք էլ կատարվածի համար մեղադրում են հասարակությանը՝ անտարբերության ու տիրող բարքուվարքի համար։

«Սա մեր հասարակության դաստիարակության արդյուքն է»,- ասել է մեկ այլ հարցվող։

Հարցվածներից մի քանիսն էլ կարծում են, որ նման դեպքերը շատացել են ոչ միայն ընտանիքներում, այլև մանկապարտեզներում և դպրոցներում՝ դա պատճառաբանելով օրենքի բացակայությամբ։

«Օրենք գոյություն չունի Հայաստանում, որովհետև ոչ մեկս պաշտպանված չենք ո՛չ տանը, ո՛չ այլ միջավայրում»,- ասել է քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment