
«Ես ձեր կողքին եմ, կողմ եմ ու ասել եմ, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը պետք է հրապարակվի։ Ես ասել եմ, եթե այնտեղ պետական ինչ-որ գաղտնիք կա, որ չպետք է հասու լինի սովորական քաղաքացուն, դա հանեք, մնացածը հանրայանցրեք»,- ԱԺ-ի դիմաց ակցիա իրականացնող հասարակական կազմակերպությունների և 44-օրյա պատերազմի զոհվածների հարազատների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
«Բոլորին ներսում ասեք, որ զեկույցը պետք է հանրայանցնել, որ ժողովուրդը իմանա՝ ով է սրիկան, այս ազգակործան իրավիճակի համար պատասխանատուները պետք է պատժվեն»,- ակցիայի մասնակիցների այս պահանջներին ի պատասխան՝ Հակոբ Ասլանյանն ասաց․ «Քիչ մնաց ժողովուրդ ջան, երկու ամսից ընտրություններ են, սրանք պետք է հեռանան»։