24 մարտի 2026 – 15:53 AMT
PanARMENIAN.Net – Հանրապետության տարածքում մարտի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-28-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 25-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով։
Երևանում մարտի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 25-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +13 աստիճան: