Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվել ռուսական պարարտանյութերի հերթական խմբաքանակը




 

sputnik. Գնացքն Ադրբեջանից շարժվել է առավոտյան։


 


Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ռուսական պարարտանյութերի հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։


 


Հայաստան է ուղարկվել 4 վագոն պարարտանյութ (271 տոննա) և 1 վագոն հնդկաձավար (68 տոննա)։


 


Գնացքը Վրաստանով կհասնի Հայաստան։


 


Ավելի վաղ Ադրբեջանի տարածքով Հայաստան էր ուղարկվել ավելի քան 23 հազար տոննա հացահատիկ և ավելի քան 700 տոննա պարարտանյութ:


 


 


Leave a Comment