Երևանում ծննդկան է մահացել, նորածնի վիճակը կայուն ծանր է

Երևանում ծննդկան է մահացել, նորածնի վիճակը կայուն ծանր է

24 մարտի 2026 – 11:08 AMT

PanARMENIAN.Net – Երևանի ծննդատներից մեկում գրանցվել է ծննդկանի մահվան դեպք։ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ծննդաբերության ընթացքում դիտվել է հղիի վիճակի կտրուկ վատթարացում՝ գիտակցության կորուստ, հայտնում է Sputnik Արմենիան:

«Բժշկական թիմի կողմից արվել են հնարավոր միջոցառումները, կատարվել է շտապ կեսարյան հատում: Բժշկական թիմի և առողջապահության նախարարության ջանքերով անմիջապես կազմակերպվել է ծննդկանի` 3–րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունք տեղափոխելը: Ցավոք, ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել»,– նշել են նախարարությունից։

Նորածնի առողջական վիճակn այս պահին գնահատվում է որպես կայուն ծանր։

Դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Leave a Comment