
Ծննդատներից մեկում այսօր ծննդկան է մահացել։
«Նյուզ»-ին առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ծննդաբերության ընթացքում դիտվել է հղիի վիճակի կտրուկ վատթարացում, գիտակցության կորուստ:
Կատարվել է շտապ կեսարյան հատում: Բժշկական թիմի և ատողջապահության նախարարության ջանքերով անմիջապես կազմակերպվել է ծննդկանի՝ 3-րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունք տեղափոխելը: Ցավոք, ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:
Փոքրիկի առողջական վիճակն այս պահի դրությամբ կայուն ծանր է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: