Հայտնի է՝ ինչ են քննարկել Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև», – նշվում է հաղորդագրությունում։

 Կրեմլի մամուլի ծառայությունը մանրամասնում է․ 

«Երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment