Անհայտ անձինք hրդեհել են շտապօգնության չորս մեքենա



Հասարակություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Անհայտ անձինք հրդեհել են շտապօգնության չորս մեքենա Լոնդոնի հյուսիսում գտնվող հրեական թաղամասում, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Հետաքննություն է սկսվել այն բանից հետո, երբ հրեական համայնքի շտապօգնության ծառայությանը պատկանող չորս մեքենա հրդեհվել է Գոլդերս Գրինում»,- ասվում է գերատեսչության կայքում զետեղված մամուլի հաղորդագրության մեջ:

Ըստ հրապարակման՝ միջադեպը դիտարկվում է որպես հակասեմականության և ատելության պատճառով կատարված հանցագործություն: Նշվում է, որ հրդեհի վայրին մոտ գտնվող տների բնակիչները տարհանվել են, որոշ ճանապարհներ՝ փակվել, սակայն տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել: Հրդեհը մարվել է:

Գերատեսչության ներկայացուցիչ Սառա Ջեքսոնի խոսքով՝ այժմ իրավապահները հսկիչ տեսախցիկների տվյալներն են ուսումնասիրում և աշխատում են դեպքի վայրում: Նա նշել է, որ, նախնական տվյալներով, խոսքը երեք կասկածյալի մասին է, սակայն դեռևս ոչ ոք չի ձերբակալվել:





Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment