Պուտինը նոր որոշում է ստորագրել․ ովքեր չեն արտաքսվի Ռուսաստանից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, ըստ որի՝ երկրի տարածքից վարչական կարգով արտաքսում չի կիրառվի այն օտարերկրացիների նկատմամբ, ովքեր ծառայություն են անցնում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում։

Փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հարթակում։

Օրենքով սահմանվում է, որ վարչական արտաքսումը չի տարածվում այն օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա, որոնք պայմանագրային հիմունքներով ներգրավված են զինվորական ծառայության մեջ և մասնակցել են մարտական գործողություններին՝ զինված ուժերի կամ այլ ռազմական կազմավորումների կազմում։

Leave a Comment