Ծառուկյան․ Մեր վարչապետի թեկնածուն ոչ հներից է, ոչ նորերից

Ծառուկյան․ Մեր վարչապետի թեկնածուն ոչ հներից է, ոչ նորերից

23 մարտի 2026 – 17:06 AMT

PanARMENIAN.Net – Կգա ժամանակը, հանրությունը կիմանա՝ ով է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության վարչապետի թեկնածուն, ասել է դրա հիմնադիր Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ նա «ոչ հներից է, ոչ նորերից»։

«Մեր երկրին այսօր պետք է ապագայի վարչապետ»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութերին «ուժեղ տղերքի» մասին, նա նշել է. «Մենք ուժեղ ենք մեր արած գործերով։ Կարող եք հանրության հարցնել։ Այսօր Հայաստանի առաջ շատ խնդիրներ են ծառացած ու պետք է դրա մասին մտածել»։

Այն դիտարկանը, թե ասում են՝ ով ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնում, կալանավորում են, Ծառուկյանն ասել է, որ իրեն ձերբակալել են, ստուգել են:

«Ինձ ձերբակալել են, ստուգել են։ Մարդը եթե ինքը մաքուր է, վստահ է, ինչի՞ց պետք է վախենա»,-ասել է նա:

Գագիկ Ծառուկյանը հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններինկմասնակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունով և «Առաջարկ Հայաստանին» ծրագրով:

«Չի լինելու դաշինք, ընտրություններին մասնակցում է ԲՀԿ-ն։ Մարտին տեղի կունենա կուսակցության համագումարը, որի շրջանակում էլ կհրապարկվի «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական ցուցակի առաջին 30 տեղերում ընդգրկվելիք անձանց ցուցակը»,- ավել վաղ հայտարարել էր Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Leave a Comment