ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը համոզված է՝իր համագործակցությունն ԱԱԾ-ի հետ չի կարող համեմատվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ում ծառայած արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի գործունեության հետ։
«Շատ որոշակի տարեթվի Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն ինձ, որպես որոշակի կոնկրետ ոլորտում փորձագետի, դիմել է օգնության համար, այսինքն՝ փորձագիտական աջակցության համար։ Ես, լինելով խիստ ընդդիմադիր քաղաքացի և ակտիվ ընդդիմադիր գործողություններին մասնակցող, այնուամենայնիվ, համարել եմ, որ սա իշխանությունների մասին չէ, Հայաստանի Հանրապետության մասին է, սա պետական ինստիտուտ է, հարցն էլ, որտեղ իմ աջակցությունն են խնդրում, բավականին ծանրակշիռ հարց է, համաձայնություն եմ հայտնել իրենց այդ հարցով որպես փորձագետ օգտակար լինելու։ Կարճ ժամանակ անց այդ աջակցությունն ավարտվել է։ Սա ես չեմ թաքցրել»,- ասաց նա։
Հարցին՝ դա համարվե՞լ է «գործակալ լինել», Արարատ Միզոյանը պատասխանեց.
«Ես չգիտեմ՝ դա ինչ է նշանակում։ Կարծում եմ, որ հավաքագրված, իրենց համար տարբեր հանձնարարություններ անող մարդն է գործակալը։
Բայց զուգահեռ տանել մի մարդու հետ, ով այս իրավիճակում իր երկրի ազգային անվտանգությանը փորձել է օգտակար լինել, և մի մարդու մեջ, ով եղել է մի կայսրության գործակալ, մի քիչ բան է, էլի»։