Երևանի մամուլի շենքը կվերածվի պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի

Երևանի մամուլի շենքը կվերածվի պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի

23 մարտի 2026 – 18:55 AMT

PanARMENIAN.NetԵրևանի մամուլի շենքը կվերածվի պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի: Այդ մասին ասվում է Տուն Էքսպոյի ֆեյսբուքյան էջում:

«ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն և PROSPECT24 ՓԲԸ-ն համատեղ ներկայացնում են Երևանի հայտնի Մամուլի շենքի վերանորոգման բացառիկ նախագիծը։ Նախագիծը նախատեսում է ոչ միայն շենքի համակողմանի արդիականացում, այլև դրա նպատակային նշանակության փոփոխություն՝ այն վերածելով ժամանակակից, պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի։ Միաժամանակ հատուկ ուշադրություն է դարձվելու կառույցի ճարտարապետական ինքնատիպության, ճանաչելիության և պատմամշակութային արժեքի պահպանմանը»,– ասվում է գրառման մեջ:

Նշվել է, որ ցուցահանդեսում պետական գույքի կառավարման կոմիտեի տաղավարը ներկայացնելու է հենց «PROSPECT24» ընկերությունը։

Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնել են, որ Արշակունյաց 4 հասցեում գտնվող Մամուլի շենքի օտարման նախագիծը մշակվում է «PROSPECT24»-ի կողմից, հայտնում է Sputnik Արմենիան:

Բացի այդ, նախատեսվում է էքսպոյի շրջանակում ներկայացնել նաև այլ գույքային միավորներ։

2025 թվականի հունվարի 24-ին ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեն և «Դիգնիսի» ՍՊԸ-ի կողմից իրականացվող PROSPECT24 նախագիծը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ պետական գույքի օտարման ներդրումային փաթեթների ձևավորման նպատակով։

Նման մոտեցումը հնարավորություն է տալու պոտենցիալ գնորդներին նախապես ծանոթանալ ներդրումային հնարավորություններին և հետագայում կրճատել նախագծերի իրականացման բյուրոկրատական գործընթացներն ու ժամանակային ծախսերը։

Leave a Comment