ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարում Իրանի ամենահարգված առաջնորդի հետ, և դա Մոջթաբա Խամենեին չէ:
«Մենք լուրջ ընդհանուր հիմքեր ունենք, և երկու կողմերն էլ ցանկանում են համաձայնության գալ։ Մենք, հավանաբար, այսօր կխոսենք, գուցե հեռախոսով։ Հուսով եմ՝ շուտով անձամբ կհանդիպենք։ Մենք գործ ունենք այն մարդու հետ, որին ես համարում եմ ամենահարգված առաջնորդը։ Նա Գերագույն առաջնորդը չէ. մենք նրա մասին ոչինչ չենք լսել, և չգիտենք՝ կենդանի է, թե ոչ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք` Թրամփը հրամայել է ԱՄՆ զինված ուժերին 5 օրով հետաձգել երկրի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները։