Հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ն TRIPP-ի իր մասը վաճառի Թուրքիային. հարցն ԱԳ նախարարին ստիպեց հիշել «Կիկոսի մահը» հեքիաթը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ համոզմունք հայտնեց՝ ԱՄՆ-ն չի կարող առանց հայկական կողմի համաձայնության վաճառել TRIPP-ի իր մասնաբաժինը։

Նա հորդորեց ծանոթանալ փաստաթղթի տեքստին, որտեղ սևը սպիտակի վրա գրված է, որ բոլոր գործարքները հնարավոր են բացառապես ՀՀ համաձայնությամբ։

Լրագրողների դիտարկմանը, որ նկատի ունեն պաշտոնական Երևանի ֆորմալ համաձայնությունը՝ ճնշման ներքո, Միրզոյանը հարց հնչեցրեց՝ ճնշո՞ւմ։ Ապա նա մեջբերեց հայկական հայտնի «Կիկոսի մահը» հեքիաթը՝ նկատի ունենալով, որ անհեթեթ է վախենալ մի բանից, որը նույնիսկ նախագծում չկա։

Արարատ Միրզոյանը միաժամանակ ընդգծեց, որ TRIPP նախագծի շուրջ բանակցություններն ընթանում են բնականոն տեմպերով։ Հաջորդ քայլը միջկառավարական համաձայնագրի ստորագրումն է։ Նրա խոսքով՝ նախագծի իրականացմամբ Հայաստանի դերը կբարձրանա։

Leave a Comment