Աբովյանում «Kia»-ն բախվել է ծառին ու կողաշրջվել. զոհը ՊՆ զինծառայող է – armeniatoday.am

ՆԳՆ ոստիկանությունը հաստատել է մարտի 23-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ զոհի ու մեկ վիրավորի մասին տեղեկությունը։ Տեղեկությունն Armenia Today-ին հայտնել է նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ գործը Քննչական կոմիտեի տիրույթում է։

Ինչպես Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է աատազրկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով)։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ և կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի` 19-ամյա Վարդան Ա.-ն «Kia» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կիսակողաշրջվել։

Կայքի տեղեկությամբ՝ վթարի հետևանքով Վարդան Ա.-ն, ուղևորներ 19-ամյա Ամուր Ա.-ն, 20-ամյա Ռոբերտ Ղ.-ն և 19-ամյա Արամ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ Վարդան Ա.-ն գիտակցության չգալով մահացել է։ Ըստ կայքի՝ նա ՊՆ զինծառայող է։

Leave a Comment