Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց. քննարկվել է էներգետիկ համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպման վերաբերյալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկու երկրների հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցությունը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հայկական կողմի հաղորդմամբ՝ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով։

ՀՀ և ՌԴ առաջնորդները վերջին անգամ հանդիպել էին 2025 թվականի դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում: Այդ հանդիպմանը քննարկել էին ենթակառուցվածքային նախագծերի, այդ թվում՝ TRIPP-ի («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») հետ կապված հարցերը։

Leave a Comment