Լավրովը զգուշացրել է Արաղչուն Կասպից ծովում հնարավոր պատերազմի մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Իրանի հետ պատերազմի Կասպից ծով տարածման վերաբերյալ։

«Փոխադարձ մտահոգություն է հայտնվել հակամարտության վտանգավոր տարածման վերաբերյալ` Կասպից ծովի տարածաշրջանում», – ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Լավրովը նաև զգուշացրել է, որ իրանական միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Բուշերի վրա հարձակումները «անընդունելի ռիսկեր» են ներկայացնում ռուս անձնակազմի համար և կարող են ունենալ «աղետալի բնապահպանական հետևանքներ»։

Leave a Comment