
Լրագրողների հետ զրույցում շարունակելով արձագանքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «սեպտեմբերին պատերազմ է լինելու, եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունենա» հայտարարությանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել է. «Պետք է լինի երաշխավորված խաղաղություն: Էսօր ի՞նչն է երաշխավորված, կասե՞ք: Մեր հողերի մեջ նստած՝ ադրբեջանցիները թելադրում են՝ Սևանը մերն է, 300 հազար մարդ պետք է գա բնակվի, պետք է ադրբեջանական դպրոցներ լինեն…Սա է՞ խաղաղությունը: Չի կարելի չէ՞»: