
Դատական նիստից առաջ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան եթերների ժամանակ հնչեցրած առաջարկների մասին հարցին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասաց. «Մենք ուժեղ ենք մեր արած գործով… Էսօր մեր երկրի առաջ այնքան խնդիրներ են ծառացած… Պարտված, խայտառակված, խեղճացած, պարտքի տակ գտնվող վիճակում է ժողովուրդը, պետք է դրա մասին մտածել: Հիմա սազակա՞ն է, որ Ծառուկյանն ինչ-որ մանր ու թեթև բաների մասին խոսի: Լուրջ հարցեր տվեք»: