Իրանը կրկին ապացուցեց, որ քաղաքակրթության թշնամին է և սպառնալիք ազատ աշխարհի համար, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
«Վերջին 48 ժամվա ընթացքում Իրանը կրկին ապացուցեց, որ քաղաքակրթության թշնամին է և սպառնալիք ազատ աշխարհի համար»,- ասել է վարչապետը:
Նեթանյահուն նաև մեղադրել է Իրանին խաղաղ բնակչությանը հարվածելու մեջ:
«Իրանը ահաբեկչական հրթիռներով հարվածներ է հասցնում երեխաներին, ընտանիքներին ու տարեցներին, սպառնում է Երուսաղեմի սրբավայրերին, արձակում է հեռահար հրթիռներ և փորձում է շանտաժի ենթարկել ողջ աշխարհը Հորմուզի նեղուցի միջոցով»,- ասել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: