Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում Air Canada Express ավիաընկերության ինքնաթիռը բախվել է օդանավակայանի հատուկ ծառայության հրշեջ մեքենային, կա 4 տուժած, հայտնել է The New York Post-ը։
Նշվում է, որ վայրէջք կատարած Air Canada Express CRJ-900 ինքնաթիռը բախվել է ցամաքային տրանսպորտային միջոցի, ինչից հետո օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է։
Ավելի ուշ պարբերականը հավելել է, որ բոլոր տուժածները հրշեջներ են, որոնք գտնվել են հրշեջ մեքենայի մեջ և ստացել են ծանր վնասվածքներ։
Թերթի տվյալներով՝ ինքնաթիռում մոտ 100 ուղևոր կար, նրանք, նախնական տեղեկություններով, լուրջ վնասվածքներ չեն ստացել։
