Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով



Երևանում մարտի 23-ի ցերեկը, 25-28-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:



Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Հանրապետության տարածքում մարտի 23-ի ցերեկը, 25-28-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ:


Օդի ջերմաստիճանը մարտի 25-28-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment