Ոչ ոք չէր փորձում պաշտպանել երեխայի ներկայությամբ հարձակման ենթարկված կնոջը. բոլորն անտարբեր թամաշա էին անում… դա ավելի զզվելի էր


 

«Եկել եմ մետրոյի միջադեպի հետ կապված մի տհաճ իրականություն էլ ես ասեմ ու գնամ… սա գուցե շատերը չեն նկատել ու այս փաստի վրա չեն կենտրոնացել


֊Ինձ համար ներելի ՉԷՐ, ավելին` շատ տհաճ էր, բայց միևնույն ժամանակ զարմանալի ՉԷՐ նիկոլի պահվածքը֊ նա չի սիրում ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի ու ո՛չ էլ սփյուռքի հայերին` առհասարակ. նորություն չէ, որ նա աբիժնիկ, հայակործան ու անտակտ մեկն է։

Այս առումով սպասելի էր, թեև, կրկնում եմ, աններելի էր նրա պահվածքը…

 

֊ինձ համար շատ հաճելի էր ու նաև հոգիս փառավորվեց կնոջ պահվածքից, բայց զարմանալի ՉէՐ. Այսպես պետք է իրեն պահի ցանկացած իրեն հարգող հայ քաղաքացի` նիկոլի հետ առերեսվելիս

 

֊ինձ համար մի բան էր ավել զազրելի ու զզվելի, քան նիկոլի արարքը

 

֊Ոչ ոք, նրանց կողքին գտնվող քաղաքացիներից ու պաշտոնյաներից ո՛չ մեկը չպաշտպանեց երեխայի ներկայությամբ հարձակման ենթարկված կնոջը։

 

Երեխան վախեցած, կլորացրած աչքերով նայում էր, թե ինչպես է մի հոգեկան հիվանդ ձյաձյա գոռում ու մատ թափ տալիս իր մոր վրա, ու ոչ մեկը չէր սանձում նիկոլին, գոնե մի խոսքով չէր փորձում պաշտպանել կնոջը, կամ չէր չէր փորձում երեխայի հետ կոնտակտի մտնել ու բացատրել, իր մաման մեղք չունի, ու իր մաման շատ լավն է, պարզապես այդ ձյաձյան վատն է, խնդիրը նրա մեջ է, ոչ թե իր մայրիկի….

 

մի խոսքով, բոլորը միայն անտարբեր թամաշա էին անում…

 


 

Ատում եմ ձեր տեսակը, դուք զզվելի եք…

 

P.S.

Ի դեպ, ես տրանսպորտում մեկ այլ առիթով պաշտպանել եմ մի մայրիկի, մեկ այ խելառից, որ հարձակվել ու ինչ֊որ անհեթեթ բանում մեղադրում էր կնոջը.

Նա 2 փոքր աղջիկների հետ էր…

հետո երեխաները փաթաթվեցին ու շնորհակալություն հայտնեցին ինձ` իրենց մորը պաշտպանելու համար…

 

սա ուղղակի հիշեցի»:

Leave a Comment