Այսօր լուսաբացից սկսած իսրայելական բանակը ինտենսիվ հարվածներ է հասցրել Հարավային Լիբանանի մի շարք ուղղություններով։ Ըստ «Ալ Ջազիրա»-ի հաղորդումների՝ հարձակման են ենթարկվել Լիտանի գետից հյուսիս գտնվող Քֆարսիր և Նաբաթիե քաղաքից հարավ-արևելք ընկած Քֆար Թեբնիտ բնակավայրերը։
Ռազմական գործողությունների ընթացքում իսրայելական կործանիչները կործանարար հարված են հասցրել Քաքայիա կամրջին, որը հանդիսանում է Լիտանի գետի երկու ափերը միացնող հինգ գլխավոր հանգույցներից մեկը։ Այս ռազմավարական ենթակառուցվածքի ոչնչացումը զգալիորեն սահմանափակում է տեղաշարժն ու հաղորդակցությունը տարածաշրջանի երկու ափերի միջև՝ էլ ավելի սրելով լարվածությունը հակամարտության գոտում։
