
Լոնդոնի Գոլդերս Գրին շրջանում անհայտ անձինք հրկիզել են հրեական Hatzola Northwest բարեգործական կազմակերպության շտապօգնության չորս մեքենաներ: Միջադեպը հետաքննում են որպես ատելության հողի վրա կատարված հանցագործություն։ Լոնդոնի ոստիկանության տվյալներով՝ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել, հրդեհը մարվել է:
Գոլդերս Գրինը հայտնի է ուղղափառ հրեաների մեծ համայնքով։