
Նյու Յորքի «Լա Գուարդիա» օդանավակայանի տարածքում Air Canada ավիաընկերության Express CRJ-900 ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենային, ինչի հետևանքով չորս հրշեջներ ծանր վնասվածքներ են ստացել, հաղորդում է New York Post-ը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ ինքնաթիռում եղել է մոտ 100 ուղևոր։ NBC New York-ի աղբյուրները նշում են, որ օդաչուն և երկրորդ օդաչուն ևս ծանր վնասվածքներ են ստացել:
Միջադեպի պատճառներն ու հանգամանքները պարզվում են։
Գիշերը օդանավակայանը նախազգուշացրել է թռիչքների հնարավոր հետաձգումների մասին՝ եղանակային պայմանների պատճառով, հայտնում է CNN-ը։