Մարտի 23-ին Հայաստանի շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 16-18 աստիճան, երեկոյան՝ 9-11 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 7-11 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 7-10 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 6-11 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 11-14 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 11-14 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 5-9 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 15-18 աստիճան։
Արմավիրում կեսօրին կդիտվի 15-18 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 6-9 աստիճանի։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 5-8 աստիճան։ Արցախում կանխատեսվում 15 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։
