Իրանի հետախուզությունը հայտնել է անկարգություններ հրահրող 23 անձի ձերբակալության մասին



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանի հետախուզության նախարարությունը հայտնել է, որ երկրի կենտրոնաարևմտյան Մարքազի նահանգում 23 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Իրանական լրատվամիջոցի տեղեկություններով, նրանք ռազմական օբյեկտների կոորդինատներ են փոխանցել միջազգային մեդիահարթակի, որն, ըստ պնդումների, կապված է Իսրայելի հետ, և զբաղվել են «փողոցային անկարգություններ» հրահրելով։ Նախարարությունը նաև հայտնել է, որ հյուսիսարևելյան Գոլեստան նահանգում երկու մարդ է ձերբակալվել, որոնք մեղադրվում են «ոստիկանական կենտրոնների վրա հարձակվելու» նպատակով դավադրություն կազմակերպելու մեջ։

Բացի այդ, գերատեսչությունն արձանագրել է արտերկրում գտնվող 15 պարսկախոս անձանց «հանցավոր գործունեությունը», որոնք, ըստ պնդումների, գործել են որպես Իսրայելի «լրտեսներ»։ Այդ տեղեկատվությունը փոխանցվել է դատական մարմիններին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment